Մատչելիության հղումներ

«Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանալ»


«Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանալ արդեն մինչեւ այս ամսվա վերջը», - BBC ռադիոկայանի հարցազրույցում հինգշաբթի օրը հայտարարել է Լիտվային արտգործնախար Անտանաս Վալիոնիսը:

Նրա խոսքերով, ապրիլի 21-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինա - ՆԱՏՕ հանձնաժողովը կհաստատի դաշինքին Կիեւի անդամակցելու կոնկրետ ծրագիրը:

«Թեեւ քննարկվելու են նաեւ Վրաստանի հեռանկարները, ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերի մասին որոշում կարող է ակնկալել միայն Ուկրաինան», - հայտարարել է Վալիոնիսը:

Լիտվայի արտգործնախարարը նշել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանձնարարականով գագաթնաժողովում առաջարկելու է դաշինքի արեւելյան քաղաքականության նոր հայեցակարգը՝ «բաց դռների քաղաքականությունը»:

«Վիլնյուսում կհնչեցվի նոր սկզբունք՝ ով ուզում է անդամակցել ՆԱՏՕ-ին, կարող է դա անել», - ասել է Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալիոնիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG