Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Լեռնային Ղարաբաղի խնդրում բեկում մտցնելու լավ հնարավորություն կա»


«Ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ մենք լավ հնարավորություն ունենք բեկում մտցնել Լեռնային Ղարաբաղի խնդրում: Քանի որ, սկզբունքորեն, Պրահայի գործընթացը իրեն արդարացնում է», - ռուսաստանցի լրագրողներին հինգշաբթի օրը ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն թույլ տվեցին համաձայնեցնել բանակցությունների ձեւաչափը: Մենք սպասում են, որ Ռուսաստանը՝ մեր ընկերը, գործընկերը, հարեւանը, ինչպես նաեւ գործընթացի համանախագահ երկիրը, պետք է աշխուժացնի հակամարտության կարգավորման ջանքերը», - ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է Մամեդյարովը:

«Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ եթե մենք շարունակենք նայել անցյալին՝ շատ դժվար կլինի մտածել ապագայի մասին: Դա հասկանում են Մոսկվայում եւ Բաքվում, եւ հույս ունեմ, որ այս տեսակետը կիսում են նաեւ Երեւանում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Ժամանակակից աշխարհը փոխվել է, բայց ստացվում է այնպես, որ մենք շարունակում ենք այն դիտել 1945 թվականի Յալթայի դիրքերից: Հիմա միանգամայն այլ վտանգներ են սպառնում, այլ մարտահրավերներ են դրվում միջազգային հանրության առջեւ: Միջազգային հանրության անդամ երկրները պետք է հաշվի առնեն միջազգային հարաբերություններում ինտեգրման գաղափարը եւ համագործակցության նոր կոդեքսը: Կալաշնիկովի ինքնաձիգը չի օգնում լուծել խնդիրները, այլ խորացնում է դրանք», - ավելացրել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG