Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Կարեն Գեւորգյանը, ով իր ռուս հանցակից Դմիտրի Կեդրովի հետ միասին զբաղվում էր ապօրինի կերպով մարդկանց Արեւմուտք տեղափոխելով:
Ինչպես այսօր լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության խոսնակ Սերգեյ Իգնատենկոն, Գեւորգյանը նույն հանցանքի համար 3 տարվա ազատազրկման պատիժ է կրել Գերմանիայում, ինչից հետո վերադարձել Ռուսաստան եւ հանցավոր խումբ է ստեղծել Կեդրովի հետ: 2001 թվականից ի վեր նրանք առնվազն 1000 մարդ են տեղափոխել ԱՄՆ-ը, Ֆրանսիա եւ Իսպանիա:
3ուրաքանչյուր մարդու տեղափոխումից Գեւորգյանը եւ Կեդրովը ստացել են մոտ 1000 դոլար:
«Կարող ենք ենթադրել, որ այս հանցավոր խմբի եկամուտները կազմել են հարյուր հազարավոր դոլարներ», - ասել է Իգնատենկոն:
Արմեն Դուլյան, Պրահա