Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, ադրբեջանական Day.az ինտերնետային էջը հինգշաբթի օրը հաղորդել է, թե մայիսի առաջին տասնօրյակում հնարավոր է Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այցը Հարավային Կովկաս:
Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարությունների հետ հանդիպումների ընթացքում Ռայսը մտադիր է քննարկել ԱՄՆ եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերություններին, ժողովրդավարացմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:
Ըստ Day.az-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ընթացքում հանգամանորեն կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: