Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշ. «ԱՄՆ-ը Ադրբեջանում «գունավոր» հեղափոխություն չի պատրաստում»


«Վաշինգտոնը Ադրբեջանում «գունավոր» հեղափոխության իրականացնելու մտադրություն չունի», - չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինո Հարնիշը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, դեսպանը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «հեղափոխություններին չեն սատարում, չեն ստեղծում եւ դրանց չեն հավատում»:

«Մենք չենք սատարում ոչ մի քաղաքական գործչի կամ կուսակցության Ադրբեջանում, այլ աջակցում ենք երկրում ժողովրդավարական գործընթացի զարգացմանը», - ասել է Հարնիշը:

Դինո Հարնիշը նաեւ նշել է, թե ԱՄՆ-ը առաջարկում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ քաղաքական կուսակցությունների եւ դրանց թեկնածուների համար՝ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ավելի արդյունավետ մասնակցության համար: Բացի այդ, դեսպանությունը նախատեսում է իր դիտորդներին հրավիրել այդ ընտրություններին եւ աջակցել քվեարկության նախնական արդյունքների ամփոփմանը:

Անդրադառնալով իր գործունեության շուրջ Ադրբեջանի որոշ քաղաքական շրջանակների կողմից հնչող քննադատությանը, Ռինո Հարնիշը նշել է, թե ընդդիմության հետ գաղտնի բանակցություններ չի վարել, իսկ Ադրբեջանի շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներում դուրս չի եկել իր դիվանագիտական իրավասությունների շրջանակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG