Մատչելիության հղումներ

Հայաստանի անվտանգության մարմինները հերքում են հայ-վրացական սահմանային միջադեպի մասին տեղեկատվությունը


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայացուցիչը չորեքշաբթի օրը հերքել է վրացական լրատվամիջոցների տարածած լուրը, թե նախօրեին տեղ է գտել հայ-վրացական սահմանային միջադեպ:

«Կավկազպրես» գործակալությունը այսօր հաղորդել է, թե երեքշաբթի օրը հայ սահմանապահները նախազգուշական կրակ են բացել հայ-վրացական սահմանը տեսանկարող վրաստանցի լրագրողների ուղղությամբ:

Գործակալությունը վկայակոչել է վրացական «Մզե» հեռուստաընկերությանը, որը պնդել է, թե իր թղթակիցները փորձել են տեսանկարել «հայերի կողմից Վրաստանի տարածքը գրավելու եւ շուրջ 300 մետրով խորանալու փաստը»:

Միջադեպը, ըստ վրաստանյան լրատվամիջոցների, տեղի է ունեցել «վրացական Խուջաբի» եկեղեցու մոտակայքում, որը գտնվում է Հայաստանի տարածքում:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միանշանակորեն հերքեց տեղեկատվությունը՝ ասելով, թե նման միջադեպ տեղի չի ունեցել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG