Ապրիլի 24-25-ին Կոպենհագենում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի շուրջ Գորան Լենմարկերի պատրաստած զեկույցը:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ Խոհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության ղեկավար Սատար Սաֆարովը նշել է, թե զեկույցի քննարկումը մի քանի անգամ հետաձգվել է, սակայն Կոպենհագենում այն կքննարկվի: Բացի այդ, սպասվում է, որ հարցը կընդգրկվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի օրակարգում:
Սաֆարովը նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Լենմարկերի զեկույցը մինչեւ այժմ չի ներկայացվել Ադրբեջանին:
«Մինչեւ Վաշինգտոնում կայանալիք նիստը մենք պետք է մանրամասն ծանոթանանք զեկույցին: Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը հայտնի Լենմարկերի զեկույցի շուրջ իր առաջարկություններն ու դիտողությունները», - ասել է Սատար Սաֆարովը: