Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները կարող են հրավիրվել գալիք մայիսի 10-ին Վրաստան ժամանող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպումներին:
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեն, վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեքշաբթի օրը ասել է, թե «գաղափար կա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի թբիլիսյան հանդիպումներին հրավիրել աբխազական եւ օսեթական կողմերի ներկայացուցիչներին»:
«Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ավելի վաղ հայտնել է Թբիլիսիում նման հանդիպման մասնակցելու իր պատրաստակամությունը», - ավելացրել է Թարգամաձեն: