Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին»


Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, ադրբեջանական «Զերկալո» թերթը հաղորդում է, թե անցած շաբաթավերջին ռուսաստանյան զենքով բեռնված 5 վագոն են հատել վրաց-հայկական սահմանը:

Թերթի փոխանցմամբ, վագոններից 3-ում եղել են հակաօդային պաշտպանության համակարգեր, 2-ում՝ հակահետեւակային եւ հակատանկային ականներ:

«Կասկած չկա, որ այդ զինամթերքը Ախալքալակի ռուսական ռազմակայանից է, որի դուրսբերման մասին երկար ժամանակ հայտարարում է Վրաստանի ղեկավարությունը», - գրում է «Զերկալո»-ն եւ ավելացնում. - «Շաբաթը 2-3 անգամ Ախալքալակի ռազմակայանից Գյումրի են թռչում ռուսաստանյան ռազմատրանսպորտային ինքնաթիռները: Եվ հազիվ թե նրանք զբոսաշրջիկներ են տեղափոխում»:

Թերթը նաեւ նշում է, թե 2 տարի առաջ Հայաստան տեղափոխվեց Դմանիսիի (Թբիլիսիի մերձակայք) ռազմակայանի սպառազինությունը, այդ թվում՝ C-300 համակարգերը եւ շուրջ 30 «Միգ-29» կործանիչները՝ «դրանով իսկ խախտելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինության պարիտետը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG