Մատչելիության հղումներ

Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Բելգիայում եւ Կանադայում


Ապրիի 8-ին Բրյուսելի «Դե Զեյփ» (De Zeyp) կենտրոնում, հայկական եւ բելգիական մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի պատմությանը եւ մշակույթին նվիրված երեկո:

Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումերի պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երեկոյի հիմնական բանախոսը Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին էր, ով իր խոսքում ներկայացրել է հայ ժողովրդի ծագումն ու նրա պատմության հիմնական էջերը, հայ մշակույթն ու արվեստը, Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Միջոցառմանը զուգահեռ կենտրոնում բացվել է նաեւ Հայաստանին նվիրված ցուցահանդես:

Նույն օրը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում Քարլթընի եւ Օտտավայի համալսարանների Հայկական ուսանողական միությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է ցուցահանդես, ուր ցուցադրվել են ցեղասպանության վերաբերյալ հայ եւ արտասահմանյան նշանավոր հեղինակների գրքեր, ցեղասպանության ողբերգությունը վերապրած հայերի հիշողությունների ժողովածուներ, ցեղասպանության փաստերը արտացոլող հայկական եւ արտասահմանյան մամուլի տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ, լուսանկարներ եւ այլ նյութեր:

Ցուցադրվել է նաեւ բրիտանացի ճանաչված կինոռեժիսոր Մայք Քոնըրսի «Մոռացված ցեղասպանություն» (The Forgotten Genocide) փաստագրական ֆիլմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG