Ղրղըզստանի խորհրդարանը հինգշաբթի օրը սկսել է քննարկել երկրի նախագահ Ասկար Ակաեւի հրաժարականի հարցը: Պատգամավորներին ներկայացված է Ակաեւի հրաժարականի 3 տարբերակ:
Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, տարբերակներից առաջինը նախատեսում է ընդունել Ակաեւի կամավոր հրաժարականի մասին հայտարարությունը, որով նա՝ որպես նախկին նախագահ, պահպանում է բոլոր իրավունքներն ու արտոնությունները: Երկրորդ տարբերակը նախատեսում է Ակաեւի հրաժարականի ընդունումը՝ բոլոր իրավունքների զրկմամբ: Իսկ երրորդը ենթադրում է սկսել նախագահի պաշտոնանկության գործընթաց:
Պատգամավորները լսել են ղրղըզ ժողովրդին Ասկար Ակաեւի տեագրված ուղերձը, որում նա հայտարարում է կամավոր հրաժարականի մասին:
«Տարեգիրները կհամարեն, որ ակաեւյան կառավարումը պետության պատմության լուսավոր ժամանակահատվածն է», - իր իշխանավարության 14,5 տարիները այսպես է գնահատել է Ակաեւը:
Ղրղըզստանի նախկին ղեկավարը նշել է, թե իր վերջին հրամանը եղել է «չկրակե’լ», եւ այդպիսով նա կանխել է քաղաքացիական պատերազմը երկրում:
«Ես հեռանում եմ ժողովրդի առաջ մաքուր խղճով, մտադրություններով եւ գործերով: Թող ինձնից հետո եկողները անեն ավելի շատ եւ ընթանան առաջ», - հայտարարել է Ասկար Ակաեւը: