Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Տեղի կունենա կառավարության հերթական նիստը:

«Ազդակ» ակումբում կկայանա «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում Գերմանիայի դաշնային կառավարության հետ կստորագրվի վարկային համաձայնագիր:

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Հայաստանի կայունությանը եւ տարածքային զարգացմանը նվիրված գիտաժողով:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա առողջության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս՝ գրասենյակի ղեկավար Լիզ Գրանդեի եւ Հայաստանի առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի մասնակցությամբ:

Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի կունենա զբոսաշրջության ոլորտի օրենսդրության շուրջ կլոր սեղան:

Ժուռնալիստի տանը տեղի կունենա «Ի պաշտպանություն «Ա1+» հեռուստաընկերության» ակցիայի նախաձեռնող խմբի ասուլիսը:

«Արմենիա» հյուրանոցում կկայանա միջնակարգ մասնագիտական կրթությանը նվիրված սեմինար:

«Ազգային միաբանություն» կուսակցությունը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հանդիպում կկազմակերպի Կինոյի տանը:

«ՆԻԳ-Ապարան» հայրենակցական միությունը համերգ է կազմակերպել մարզահամերգային համալիրում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG