Մատչելիության հղումներ

Բելգիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես


Բելգիայի Կորթրիկ քաղաքում շաբաթասկզբից գործում է «Արտաքսում, հետապնդում եւ ոչնչացում» թեմայով ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին:

Ինչպես չորեքշաբթի օրը փոխանցել է «Ռեգնում» գործակալությունը, գերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանի նախաձեռնած ցուցահանդեսում ներկայացված են Ցեղասպանության առաջին երկու տարիների մասին պատմող փաստաթղթեր եւ լուսանկարներ: Ցուցահանդեսի կազմակերպման գործում Հայաստանում Բելգիայի դեսպանությանը եւ տեղի հայ համայքնին աջակցել են Կորթրիկ քաղաքի իշխանությունները:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 9-ը, որից հետո ցուցանմուշները կուղարկվեն Բրյուսել, այնուհետեւ՝ Հոլանդիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG