Ադրբեջանի իշխանությունները Կրոնական ազատություն միջազգային ընկերակցության Ադրբեջանի մասնաճյուղի ղեկավար, մահմեդական հոգեւորական Իլգար Իբրահիմօղլուին երեկ արգելել են մեկնել Ժնեւ, որտեղ նա այսօր պետք է զեկույցով հանդես գար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում:
«Ազատ տեղաշարժվելու իմ սահմանադրական իրավունքը եւ իրավապաշտպան գործունեությունը խափանել են», - ասել է Իբրահիմօղլուն:
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության, ադրբեջանցի սահմանապահները պարզապես արգելել են իրավապաշտպանին լքել երկիրը: Իշխանություններն այդ միջադեպի առիթով որեւէ բացատրություն չեն տվել:
Միջազգային կրոնական ազատությունների հարցերով Միացյալ Նահանգների հատուկ հանձնաժողովը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Ամերիկայի կառավարությանը, դեպքի առնչությամբ հանդես է եկել հատուկ ուղերձով, որում նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են կրոնի ազատությունը:
Իբրահիմօղլուն 2004 թվականին դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման 2003 թվականի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո բարձրացած բողոքի զանգվածային ակցիաներին մասնակցելու մեղադրանքով:
Արմեն Քոլոյան, Պրահա