Մատչելիության հղումներ

«Այս երեկո կամ այս գիշեր Քրիստոսը կբացի դուռը Պապի առջեւ»


Մի քանի տասնյակ հազարավոր հավատացյալներ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթում են Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի համար: Պապի առողջական վիճակը խիստ վատացել է եւ, բարձրաստիճան հոգեւորականների խոսքերով, նա մահամերձ է:

«Այս երեկո կամ այս գիշեր Քրիստոսը կբացի դուռը Պապի առջեւ», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, հրապարակում հավաքվածներին ասել է Վատիկանում Պապի առաջնորդական տեղապահ Անջելո Կոմաստրին:

Լրատվական գործակալությունները նշում են, որ իտալական լրատվամիջոցները հակասական լուրեր են հաղորդում Պապի առողջության վերաբերյալ: Պաշտոնական Վատիկանը հերքել է իտալական որոշ լրատվամիջոցների տարածած լուրը, թե Հովհաննես Պողոս Երկրորդը մահացել է:

Հռոմի Պապի առողջական վիճակը կտրուկ վատացել է հինգշաբթի օրը: Հովհաննես Պողոս Երկրորդը չի ցանկացել, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց եւ մնացել է Վատիկանի իր նստավայրում՝ Առաքելական պալատում:

Հռոմում Պապի առաջնորդական տեղապահ, կարդինալ Կամիլիո Ռուինին, ով պարտավոր է առաջինը հայտարարել Պապի մահվան լուրը, հավատացյալներին կոչ է արել «ավելի ջերմեռանդ աղոթել» մահամերձ Հովհաննես Պողոս Երկրորդի համար:

85-ամյա Հովհաննես Պողոս Երկրորդը (Կարոլ Վոյտիլա, ազգությամբ լեհ) Հռոմի Պապ է ընտրվել 1978 թվականի հոկտեմբերի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG