Մատչելիության հղումներ

«Օսկանյան - Մամեդյարով հերթական հանդիպման մասին պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել»


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը, ըստ վերջինիս հայտարարության, տեղի կունենա ապրիլի 15-ին Լոնդոնում:

Էլմար Մամեդյարովը այդ մասին հայտնել է ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության թղթակցին Վարշավայում, ուր նա ուղեկցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, հանդիպմանը, որին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կորոշվի նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի նոր հանդիպման հնարավոր ժամկետը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե պայմանավորվածություն է եղել Մինսկի խմբի համանախագահների հետ Լոնդոնում ապրիլի 15-ին հանդիպելու մասին: «Արտգործնախարաների հանդիպման մասին պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել», - նշել է Գասպարյանը:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG