Ինչպես տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը, ապրիլի 13-ին եվրոպական առաջատար ARTE հեռուստաալիքով, որն ունի բազմամիլոն հեռուստադիտողներ, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Գերմանիայում, եթեր կհեռարձակվի «Հայոց ցեղասպանությունը» վավերագրական կինոնկարը։
Ֆրանսուհի ռեժիսոր Լորանս Ժուրդանի մոտ մեկ ժամանոց կինոնկարը պատմափաստագրական ժանրով անդրադառնում է Օսմանյան կայսրության կողմից իրագործված Մեծ եղեռնին՝ դա անհերքելիորեն ներկայացնելով որպես հանցագործություն մարդկության դեմ, որպես ցեղասպանություն։
Կինոնկարում լայնորեն օգտագործվում են ցեղասպանությունը վերապրածների հիշողությունները, հղումներ են արվում հավաստի աղբյուրների, ներկայացվում են Օսմանյան կայսրությունում դիվանագիտական ներկայացուցիչների վկայությունները։
Հայաստանի արտգործնխարարության փոխանցմամբ, մարտի 30-ին Փարիզի կենտրոնական «Աստղ» կինոթատրոնում տեղի ունեցել այդ կինոնկարի նախապրեմիերան: