Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Կվասնեւսկի. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է»


«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, եւ հակամարտությունը պետք է լուծվի իրավունքի միջազգային նորմերի հիման վրա», - երեքշաբթի օրը Վարշավայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին:

«Կողմերը հակամարտության կարգավորման հարցում իրենք պետք է համաձայնության գան: Լեհաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - «Թուրան» գործակալության մեջբերմամբ, հայտարարել է Կվասնեւսկին:

Նա հանդես է եկել Լեհաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությամբ՝ նշելով, թե Լեհաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG