Մատչելիության հղումներ

Վրաց-ադրբեջանական սահմանին կուտակված բոլոր վագոնները կմտնեն Վրաստան


Ներկայումս վրաց-ադրբեջանական սահմանի Բեյուք-Քեսիկ կայարանում կուտակվել է 22 վագոն, որոնցից 20-ը բեռնված են դիզվառելիքով, 2-ը՝ ցորենով: Ադրբեջանցի պաշտոնյանի հավաստմամբ, դրանք մինչեւ շաբաթավերջ մուտք կգործեն Վրաստան:

Ադրբեջանի պետական երկաթուղու վարչության պետ Նադիր Ազմամադովը ANS գործակալությանը հայտնել է, թե եւս 3 վագոն վերադարձվել է Բաքու՝ սեփականատիրոջը վերադարձնելու նպատակով, քանի Վրաստանը հրաժարվել է ընդունել դրանք:

Վրաց-ադրբեջանական սահմանին բեռները կուտակվել են անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, երբ ադրբեջանական կողմը սկսեց մեղադրել Վրաստանին, թե իր տարածքով բեռները այնուհետեւ փոխադրվում են Հայաստան:

Տարանցիկ բեռների փոխադրումը վերականգնվեց մարտի առաջին տասնօրյակում, երբ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին պաշտոնական երաշխիքներ տվեց, որ կարգելվի բեռների տարանցումը դեպի Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG