Մատչելիության հղումներ

«Ավելի լավ է դուրս գալ Եվրախորհրդից, քան Վրաստան վերադարձնել 300 հազար մեսխեթցի թուրքերին»


Վրաստանի «Լեզու, հայրենիք եւ հավատք» շարժման առաջնորդ Գուրամ Շարաձեն երեքշաբթի օրը կոչ է արել իշխանություններին դադարեցնել երկրի անդամությունը Եվրախորհրդում:

«Ավելի լավ է դուրս գալ Եվրախորհրդից, քան Վրաստան վերադարձնել 300 հազար մեսխեթցի թուրքերին», - ըստ «Կավկազպրես» գործակալության, հայտարարել է Շարաձեն:

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի կարծիքով՝ մեսխեթցի թուրքերի վերադարձը Ջավախք «կարող է լուրջ ազգագրական խնդիրների եւ նույնիսկ նոր պատերազմի պատճառ դառնալ»:

Շարաձեն նշել է նաեւ, թե Եվրախորհրդի առաջ մեսխեթցի թուրքերին վերադարձնելու պարտավորություն ստանձնելու մեջ մեղավոր են Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւթորաձեն եւ Եվրախորհրդում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Լանա Գոգոբերիձեն:

1944 թվականին շուրջ 200 հազար մեսխեթցի թուրքեր Ջավախքից տեղահանվել էին Միջին Ասիա եւ Ղազախստան: 1999 թվականին Եվրախորհրդին անդամակցելուց հետո Վրաստանը պարտավորվել էր մինչեւ 2015 թվականը լուծել նրանց վերադարձի խնդիրը: 2004 թվականի տվյալներով, ԱՊՀ-ում բնավում էին 287 հազար մեսխեթցի թուրքեր, որոնք միավորված են «Վաթան» («Հայրենիք») միջազգային միության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG