Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կարող է ստեղծվել Ղարաբաղի հարցով ենթակոմիտե


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ենթակոմիտե ստեղծելու հնարավորության մասին չորեքշաբթի օրը հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Բախտիյար Ալիեւը:

«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւի իրագործման համար Եվրախորհրդի Նախարարների կոմիտեին անհրաժեշտ կլինի ստեղծել հատուկ ենթակոմիտե: Համապատասխան որոշումը կարող է ընդունվել առաջիկայում», - ըստ «Day.az»-ի, ասել է Բախտիյար Ալիեւը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի շուրջ ԵԽԽՎ բանաձեւի իրագործմանը. - «Կարելի է ասել, որ ԵԽԽՎ-ն պաշտպանում է Ադրբեջանի արդար գործը: Առաջիկայում կներգրավվի նաեւ Եվրամիությունը, իսկ ներկայումս անհրաժեշտ է դիմել կոնկրետ գործողությունների»:

Ալիեւը նաեւ հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ի բանաձեւում նշվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների հետ մեկտեղ գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունը պետք է բերեն նաեւ այդ կազմակերպության անդամակցող բոլոր պետությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG