Եռօրյա այցով Թուրքիայում գտնվող Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը երեքշաբթի օրը կոչ է արել պաշտոնական Անկարային անցկացնել Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայերի սպանդի մասին պնդումների մանրամասն ուսումնասիրություն:
«Մեր կարծիքով, չափազանց կարեւոր է, որ ամեն երկիր անցկացնի սեփական անցյալի խորը պատմական ուսումնասիրություն՝ հատկապես, երբ հարցը այդքան ցավոտ է», - «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, իր գործընկեր Աբդուլլա Գյուլի հետ հանդպումից հետո հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարը:
Թուրքիայի արտգործնախարարը, իր հերթին, նշել է. - «Ցեղասպանության մասին մեղադրանքները անընդունելի հայտարարություններ են, որոնք արվում են հայկական սփյուռքի կողմից՝ իր գոյությունը պահպանելու նպատակով: Ցավոք, հայկական սփյուռքը իր շահերի համար երբեմն թունավորում է մեր հարաբերությունները այլ երկրների հետ», - նշել է Գյուլը:
Շվեյցարիայի արտգործնախարարի այցը Թուրքիա նախատեսված էր դեռեւս 2003 թվականի հոկտեմբերին, սակայն չէր կայացել թուրքական կողմի պահանջով: Դրա պատճառը Շվեյցարիայի Վո կանտոնի խորհրդարանօ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Իսկ մի քանի ամիս անց Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաեւ երկրի խորհրդարանի ստորին պալատը: