Ազգային Ժողովում կշարունակվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրավիրած՝ «Լեռնային Ղարաբաղ: Հակամարտության կարգավորման ուղիները» թեմայով լսումները:
Երեւանի քաղաքապետարանում կկայանա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ասուլիսը:
Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում «Օրինաց երկիր» կուսակցության պատվիրակությունը Հայաստանի ժողովրդական կուսակցությունում կհանդիպի ՀԺԿ ներկայացուցիչների հետ:
Երկօրյա այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը: Նախատեսված են նրա հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ:
Կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի ասուլիսը:
Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Նոր ժամանակներ» կուսակցության արտահերթ համագումարը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի կունենա «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի ասուլիսը:
Համագումար է հրավիրել Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միությունը:
«Երեւան» հյուրանոցում տեղի կունենա կլոր սեղան՝ «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը» թեմայով:
Գիտության եւ կրթության նախարարությունում կկայանա հանրակրթական դպրոցների տնօրենների համար ձեռնարկի շնորհանդեսը:
«Կոնգրես» հյուրանոցում «Աշխատանքային միգրացիա» թեմայով կլոր սեղան է կազմակերպել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղի կունենա «Կոռուպցիան առողջապահության ոլորտում» թեմայով քննարկումը: