Մատչելիության հղումներ

3ոսի Սարիդ. «Իսրայելը ցեղասպանությունը հերքողների թվում է»


«Ի տարբերություն այլ պետությունների, Իսրայելը երբեք չի ճանաչել հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը՝ դրանով իսկ ձեռք պարզելով նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը», - Իսրայելում լույս տեսնող «Հաարեց» թերթի մարտի 29-ի համարում գրել է Իսրայելի կրթության նախկին նախարար 3ոսի Սարիդը:

Նախկին պաշտոնյայի կարծիքով, դրա պատճառները երկուսն են. նախ Իսրայելի համար կարեւոր են հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ երկրորդ՝ ընդունելով այլ ժողովուրդների կոտորածները, հրեաները ենթադրաբար կարող են հարցականի տակ դնել հրեական Հոլոքոստի եզակիությունը:

3ոսի Սարիդը հիշեցրել է, որ հինգ տարի առաջ, երբ ինքը Իսրայելի կրթության նախարարն էր, Հայոց ցեղասպանության 85-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով Երուսաղեմի հայկական եկեղեցում, ասել էր. - «Ես այստեղ ձեզ հետ եմ որպես մարդ արարած, որպես հրեա, որպես իսրայելցի, որպես կրթության նախարար: Այսօր առաջին անգամ դուք ավելի քիչ եք միայնակ»:

Սարիդը տեղեկացրել է, որ հրավեր է ստացել մասնակցելու ապրիլին Հայաստանում Ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովին:

«Ես ընդունել եմ հրավերը եւ Երեւանում կրկնելու եմ նույնը, ինչ ասել եմ նախկինում», - նշել է նա:

2000 թվականին Սարիդը, ով այն ժամանակ Իսրայելի կրթության նախարարն էր, առաջարկել է դպրոցական դասագրքերում հատուկ բաժին հատկացնել ցեղասպանություններին՝ հիշատակելով նաեւ հայերի ցեղասպանությունը: Հոլոքոստի «3ադ Վաշեմ» թանգարանը աջակցել էր այդ նախաձեռնությանը, սակայն այն չիրականացավ, քանզի Իսրայելում փոխվեց կառավարությունը, եւ 3ոսի Սարիդը դուրս մնաց նոր կառավարության կազմից:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG