Մատչելիության հղումներ

Սոցիալական ապահովագրության հիմնադրամի տնօրենը չի բացառում, որ սոցիալական քարտերը «սխալ» են կիրառվում


Միայն Երեւանում այսօր մոտ 11 հազար թոշակառու չի կարողանում ստանալ հասանելիք թոշակը սոցիալական քարտ չունենալու պատճառով: Քիչ չէ այդպիսի մարդկանց թիվը նաեւ մարզերում։

Մարդիկ սոցիալական քարտեր չեն ստացել տարբեր պատճառներով. ոմանք անձնագիր չունեն, մյուսների անձնագրերը խորհրդային նմուշի են: Քիչ չեն զուտ կրոնական կամ այլ սկզբունքային նկատառումներով սոցիալական քարտ ստանալուց հրաժարվողները: Մինչդեռ օրենքն այս հարցում անողոք է՝ քարտ չունեցողներին թոշակ չի վճարվում:

Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրեն Վազգեն Խաչիկյանը, ընդունելով, որ կենսաթոշակի իրավունքը սահմանադրական իրավունք է, չբացառեց, որ այս հարցում երկրի օրենսդիրը կարող է ընդունած լինել այդ իրավունքը խախտող որոշում:

«Մենք այս խնդրով իսկապես պետք է ունենանք լուրջ քննարկում, որին պետք է մասնակցի նաեւ հասարակայնությունը», - ասաց Խաչիկյանը: - «Դրա մեջ ոչ մի անհարմար բան չկա, որ, եթե սխալ ենք կիրառում, հետ կանգնենք մեր սխալից»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG