Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը ընտրվել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախագահ


Բաքվում շաբաթ օրը կայացել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան»-ի («Նոր Ադրբեջան») կուսակցության երրորդ համագումարը, որին մասնակցել են շուրջ 1800 պատվիրակներ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով զբաղեցրել է իր հոր՝ Հեյդար Ալիեւի մահից հետո 2003 թվականի դեկտեմբերից թափուր մնացած կուսակցության ղեկավարի պաշտոնը:

«Ենի Ազերբայջան» կուսակցությունը ստեղծվել է 1991 թվականին, իսկ հիմնադիր համագումարը կայացել է 1992-ին Նախիջեւանում: Հիմնադրման օրվանից մինչեւ 2003 թվականը Ադրբեջանի իշխող կուսակցության անփոփոխ նախագահը Հեյդար Ալիեւն էր:

Ըստ համագումարում հրապարակված տվյալների, «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամների թիվը շուրջ 360 հազար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG