Երկու օր առաջ ռուսաստանյան «Պորտ Կավկազ» նավահանգստից դեպի Վրաստան ուղղություն վերցրած 24 վագոններ կրող լաստանավն այսօր առավոտյան հասել է Փոթի նավահանգիստ։
Մի քանի տարի տեւած նախապատրաստական աշխատանքներից ու բանակցություններից հետո վերջապես գործարկված երթուղին էապես կկրճատի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռների փոխադրման ժամկետներն ու ծախսերը։
«Լաստանավերի կանոնավոր աշխատանքի դեպքում դա կլինի բոլոր տարբերակներից ամենակարճը եւ ամենաէժանը», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բեռնափոխադրողների հայաստանյան միության նախագահ Գագիկ Աղաջանյանը:
Ուկրաինական Իլյիչովսկ նավահանգստից մինչեւ Փոթի նախկին գծի համեմատ նոր գիծը ավելի կարճ է եւ շահավետ: «Դա տալու է նվազագույնը այսօր գործող գների 30 տոկոսով նվազեցում», - շարունակեց Աղաջանյանը՝ փաստարկելով, թե կրճատվում է բեռների ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ճանապարհը:
Աղաջանյանը նաեւ հույս հայտնեց, որ բեռնափոխադրումների նոր ուղին կօգտագործվի առավելագույն ծանրաբեռնվածությամբ :
Լաստանավային գծի գործարկումը ողջունում են Հայաստանի խոշոր գործարաները: ՍԻԼ կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց, որ բեռնափոխադրումների ավելի էժան ուղին ավելի մրցունակ կդարձնի հայկական ապրանքները ռուսաստանյան շուկայում:
Սուքիասյանի խոսքերով, դա թույլ կտա նաեւ ինչ-որ չափով փոխհատուցել Վրաստանի ցամաքային տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների բարձր սակագները։ Նրա կարծիքով, հայ-թուրքական սահմանի վերաբացումը կստիպի վրացական իշխանություններին իջեցնել բեռնափոխադրումների սակագները:
«Հակառակ դեպքում հայկական շատ կազմակերպություններ, եւ ոչ միայն հայկական, կաշխատեն Կարս - Գյումրի հատվածով», - փաստարկեց Խաչատուր Սուքիասյանը:
«Գրանդ-հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը եւս համոզված է, որ «Պորտ Կավկաս» նավահանգիստ - Փոթի լաստանավային գծի գործարկումը շահավետ է Հայաստանի տնտեսության համար, սակայն, ի տարբերություն ՍԻԼ կոնցեռնի նախագահի, դեմ է հայ-թուրքական սահմանի վերաբացմանը՝ փաստարկելով, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դեռեւս կան «չլուծված պրոբլեմներ»:
Ատոմ Մարգարյան