Մատչելիության հղումներ

Ասկար Ակաեւը հանդես է եկել հայտարարությամբ


Ինչպես փոխանցել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւը երկրում վերջին օրերին կատարվող իրադարձությունները գնահատում է որպես «հակասահմանադրական պետական հեղաշրջում»:

«Նախագահի պաշտոնից իմ հրաժարականի մասին լուրերը ստահոդ են եւ չարամիտ», - ասված է Ասկար Ակաեւի հայտարարության մեջ, որը տարածել է Ղրղըզստանի պետական «Խաբար» գործակալությունը:

«Իմ բացակայությունը երկրից ժամանակավոր երեւույթ է», - հայտարարել է նա: - «Ոչ սահմանադրական ճանապարհով ինձ նախագահական լիազորություններից զրկելու փորձը պետական հանցագործություն է: Որպես օրինականորեն ընտրված պետության ղեկավար, ես առաջիկայում էլ մնալու եմ առաջատար մասնակիցը հանրապետությունում տեղի ունեցող պետական քաղաքական իրադարձություններին»:

Հինգշաբթի օրը ղրղըզական ընդդիմության կողմնակիցները գրավել էին կառավարության շենքը, եւ երկրի նախկին խորհրդարանն իր նիստը ավարտել էր երկրի նոր՝ ժամանակավոր իշխանության նշանակմամբ: Խորհրդարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Իսեմբայ Կադիրբեկովին:

Բողոքի ցույցերը Ղրղըզստանում սկսվել էին խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք, ըստ դիտորդների, չեն համապատասխանել միջազգային չափանիշերին:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG