Մատչելիության հղումներ

Դատարանը արգելել է Ենոք Ազարյանին ստանձնել Հայաստանի փաստաբանական պալատի նախագահի լիազորությունները


Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հինգշաբթի օրը բավարարել է փաստաբան Ռուբեն Սահակյանի՝ երեկ դատարան ներկայացրած հայցի ապահովման միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանի փաստաբանական պալատի նորընտիր նախագահ Ենոք Ազարյանը չի կարող մինչեւ դատաքննության ավարտը ստանձնել պալատի նախագահի լիազորությունները:

Կիրակի օրը կայացած վիճահարույց քվեարկությունից հետո Փաստաբանական պալատի ընդհանուր ժողովի հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ պալատի նախագահ էր ընտրվել Ենոք Ազարյանը: Փաստաբան Ռուբեն Սահակյանը եւ իր կողմնակիցները պնդում են, որ քվեարկությունը անցել է բազմաթիվ խախտումներով, տեղ է գտել նաեւ «Փաստաբանության մասին» օրենքի խախտում:

Սահակյանը դատարան ներկայացրած հայցում նշել է հենց օրենքի խախտումը, այն է՝ Ենոքյանը չի ստացել քվեարկությանը մասնակցած փաստաբանների պարզ մեծամասնության ձայները (չի ապահովվել «50 տոկոս գումարած 1» սկզբունքը):

Դատական առաջին նիստի օրը որոշվելու է եռօրյա ժամկետում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG