Մատչելիության հղումներ

Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ


Ինչպես հաղորդել է ՀՅԴ մամլո դիվանը, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը երեքշաբթի օրը հանդիպում են ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի հետ։

Դաշնակցության ներկայացուցիչները դեսպանին փոխանցել են իրենց մտահոգությունը Վրաստանի նախագահի խորհրդական Գեորգի Գաչեչիլաձեի կողմից Ջավախքի հայության, Հայոց ցեղասպանության եւ Դաշնակցության մասին վրացական «Ռաո-Ռաո» թերթում արտահայտած մտքերի կապակցությամբ:

Անդրադառնալով Ջավախքի հայության սոցիալ-տնտեսական, կրթական եւ քաղաքական խնդիրներին, Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Մկրտչյանը դարձյալ հայտնել են կուսակցության պատրաստակամությունը՝ աջակցել այդ խնդիրների լուծմանը։ Նրանք մտահոգություն են հայտնել նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիները վրացականացնելու ուղղությամբ կատարվող փորձերի մասին։

Դեսպան Գաչեչիլաձեն հայտնել է, որ Գեորգի Գաչիչելաձեի տեսակետերը չեն արտահայտում պետության դիրքորոշումները եւ մասամբ արդյունք են պաշտոնյայի անտեղյակության։ Դեսպանը նաեւ հայտնել է, որ ինքն արդեն Դաշնակցության հրապարակած տեսակետերն ու մտահոգությունները փոխանցել է Թբիլիսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG