Մատչելիության հղումներ

«Ղրղըզական իրադարձությունները ԱՊՀ-ի համար Արեւմուտքում մշակված սցենարի մասն են»


Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համարում է, որ «ղրղըզական իրադարձությունները ԱՊՀ-ի համար Արեւմուտքում մշակված սցենարի մասն են»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, թե այդ սցենարը Հայաստանում չի գործի: Իսկ հարցին, թե ո՞րն է հաջորդ երկիրը, որտեղ այդ սցենարը գործելու է, Գալուստ Սահակյանը պատասխանել է. - «Դժվարանում եմ ասել, բայց հոսանքը կարծես թե մեծերի դեմ է»:

Ղրղըզստանի ընդդիմությունը վերահսկողություն է սահմանել երկրի հարավում գտնվող երեք քաղաքներում: Այսօր նախագահ Ասկար Ակաեւը նորընտիր խորհրդարանում հայտարարել է, թե ուժ չի կիրառելու ընդդիմության նկատմամբ:

«Եթե ամեն ինչ ընթանա բնականոն ճանապարհով, ժողովուրդը կհաղթի», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հույս է հայտնել ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

«0րինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ եւ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, արտահայտելով իր կուսակցության տեսակետը, ասել է. - «Ժողովրդավարության զարգացումը ԱՊՀ բոլոր երկրներում, այդ թվում եւ Ղրղըզստանում, անշրջելի գործընթաց է: Ցույցերը եւ քաղաքացիական մյուս գործողությունները նորմալ երեւույթ են՝ եթե դրանք օրենքի սահմաններում են: Ղրղըզստանի ժողովուրդը ինքն է ընտրում զարգացման իր ճանապարհը, բայց մենք համոզված ենք, որ այդ ուղին ժողովրդավարական է լինելու»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG