Մատչելիության հղումներ

Սերգեյ Բագապշը Մոսկվայում քննարկել է Հայաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման խնդիրները


Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը Մոսկվայում Ռուսաստանի տրանսպորտի նախարար Սերգեյ Լեւիտինի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային կապի վերականգնման խնդիրը:

«Սա բարդ հարց է, որը Վրաստանը կապում է քաղաքական խնդիրների լուծման հետ», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Սերգեյ Բագապշը:

Նրա խոսքերով, վրացական կողմի հետ կտարվեն նախնական կոնսուլտացիաներ, որոնց ընթացքում «կորոշվեն աշխատանքի սխեման եւ կառուցվածքը»:

«Հնարավոր է, որ ստեղծվի համատեղ ձեռնարկություն Ռուսաստանի հետ, կամ էլ երկաթուղու այդ հատվածը՝ Պսոու գետից մինչեւ վրացական Սամտրեդիա, կվարձակալվի», - ասել է Աբխազիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG