Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալը


Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսին:

Նախարար Սարգսյանը եւ դեսպան Էվանսը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են մարտի վերջին Երեւան ժամանող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդի այցի ծրագրի մանրամասները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակին:

«Մեր համագործակցությունն Ամերիկայի Եվրոպական հրամանատարության եւ ՆԱՏՕ-ի հետ ընթանում է հաստատակամ քայլերով», - նշել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG