Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ազատ են արձակվել 114 քաղբանտարկյալներ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով կիրակի օրը երկրի բանտերից ազատ են արձակվել 114 քաղբանտարկյալներ:

ANS գործակալության փոխանցմամբ, ազատ արձակվածներից 53-ի անունները հիշատակվում են Եվրախորհրդի ցուցակներում: Նրանց թվում են 1995 թվականին մահապատժի դատապարտված Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռագիմ Գազիեւը, ինչպես նաեւ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո դատապարտված ընդդիմության ներկայացուցիչները:

Անցած շաբաթ Բաքու էր այցելել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Մալքոլմ Բրյուսը, որն իր մտահոգությունն էր հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ եւ նույնիսկ սպառնացել, թե դրանց ազատ չարձակելու դեպքում Եվրախորհուրդը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG