Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 19-ի հրամանագրով արտգործնախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:
Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ նախագահի՝ նույն օրը ստորագրած հրամանագրով դեսպանի պարտականություններից ազատվել է Արման Կիրակոսյանը:
Թաթուլ Մարգարյանը 1990-1991 թվականներին աշխատել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի օգնական: 1991-1994 թվականներին եղել է փոխնախագահի օգնական: 1994-1998 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության խորհրդական, այնուհետեւ՝ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, դիվանագիտական ներկայացուցչության փոխղեկավար:
1999-ի հունվարին Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական, 2000-ի հունիսին՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2002-2003 թվականներին Մարգարյանը Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: