Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ուրբաթ օրը «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանին մեղավոր ճանաչեց ազգային թշնամանք հարուցելու համար, եւ դատապարտեց 3 տարվա ազատազրկման` 2 տարի պայմանական հետաձգելով պատժի կիրառումը:
Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը հաշվի է առել, որ Արմեն Ավետիսյանը երբեւէ դատված չի եղել, նրա խնամքի տակ են 3 անչափահաս երեխաներ, ինչպես նաեւ այն, որ նրա համար միջնորդել են պատգամավորներ Մանուկ Գասպարյանն ու Վիկտոր Դալլաքյանը:
Ավետիսյանը մեղադրվել է «հրապարակայնորեն եւ լրատվության միջոցներն օգտագործելով հրեա եւ քուրդ ազգերի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու մեջ»:
Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները երկու օր տեւած դատավարությանը ներկա չէին: Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե դատը «ցուցադրական կլինի, բայց ոչ ժամանակավրեպ»:
Լեոնիդ Զիլֆուղարյան