Մատչելիության հղումներ

Հնդկաստանը փիղ չի նվիրելու Հայաստանին


Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել է, որ այլեւս կենդանիներ չի նվիրելու այլ պետությունների առաջնորդներին կամ կենդանաբանական այգիներին:

Ըստ Կալկաթայում լույս տեսնող «Թելեգրաֆ» թերթի, սա «Բորն Ֆրի» միջազգային բնապահպանական կազմակերպության հաղթանակն է, քանզի դրա հիմնադիրները՝ հոլիվուդյան աստղեր Վիրջինիա Մքքենան եւ Բիլ Թրավերսը անցած ամիս հորդորել էին Հնդկաստանի վարչապետին Երեւան չուղարկել Բանգալոր քաղաքում պահվող փղին:

Երեւանի կենդանաբանական այգու Հրանտիկ անունով փղի համար Հնդկաստանից զուգընկերուհի ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հնդկաստան կատարած այցի ընթացքում:

«Բորն ֆրի» կազմակերպությունը պնդում է, թե Երեւանի կենդանաբանական այգում պայմաններ չկան Բանգալորում պահվող փղի համար եւ որ կենդանիներն ընդհանրապես չեն կարող նվիրատվության առարկա լինել:

«Նյու Դելիի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները բարելավելու բազմաթիվ այլ ուղիներ կան, որոնք կենդանիներին տառապանք եւ վնաս պատճառելու հետ առնչություն չունեն», - ասված է Մքքենայի եւ Թրավերսի ուղերձում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG