Մատչելիության հղումներ

Ազգամիջյան բախումներ Վրաստանի Ծալկայի շրջանում


Ինչպես հաղորդում է «Կավկազպրես» գործակալությունը, 15 մարդ է տուժել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում հինգշաբթի օրը տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետեւանքով, որոնց մասնակցել են աջարներ, հույներ եւ հայեր:

Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով, Աջարիայից գաղթած մի քանի ընտանիքներ «ավազակային հարձակում են գործել մի հույն ընտանիքի վրա եւ ծեծել նրա անդամներին»: Գյուղի հույներն ու հայերը, ի պատասխան, հարձակվել էին աջարացիների վրա:

Աջարների խոսքերով, տեղի հույները եւ հայերը փորձում են ստիպել իրենց հեռանալ շրջանից, քանի որ չեն ցանկանում, որպեսզի իրենց կողքին բնակվեն նաեւ վրաստանցիներ: Աջարները այսօր բողոքի ցույց են կազմակերպելու՝ պահանջելով իշխանություններից պաշտպանել իրենց իրավունքները:

Իրավիճակը կայունացնելու նպատակով Ավրալո գյուղ է մտցվել Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG