Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ատոմակայանի կառուցման հարցը օրակարգում կլինի 2010 թվականին


«Ադրբեջանում նախատեսվում է կառուցել ատոմակայան», - ըստ «Day.az» ինտերնետային էջի, ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոակտիվ ճառագայթման ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը:

Նրա խոսքերով, պետական մակարդակով ԱԷԿ-ի կառուցման մասին քննարկումներ առայժմ չեն տարվում, սակայն ակնկալվում է, որ այդ հարցը կարող է օրակարգում լինել 2010 թվականին: Այդ ուղղությամբ ինստիտուտը տանում է որոշակի աշխատանք:

«Ադրբեջանում ատոմակայանի կառուցումը հնարավորություն կտա լուծել երկրի էներգետիկայի ոլորտի խնդիրները: ԱԷԿ-ի կառուցումը Ադրբեջանում մենք համարում ենք անհրաժեշտ», - հայտարարել է Ղարիբովը:

Վերջերս Ադրբեջանը՝ հետեւելով Թուրքիայի օրինակին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից պահանջել էր փակել Մեծամորի ատոմակայանը՝ փաստարկելով, թե սեյսմիկ բարձր ռիսկայնության գոտում գտնվող հայկական ատոմակայանը վթարի դեպքում կարող է վնաս հասցնել ամբողջ տարածաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG