Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Ռադանովիչը աջակցելու է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը


Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը հինգշաբթի օրը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, որում շնորհակալություն է հայտնել Հայաստանում նախկին եւ ներկայիս դեսպաններ Հարի Գիլմորին եւ Ջոն Էվանսին՝ դարասկզբին Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործած ոճրագործությունը «ցեղասպանություն» որակելու համար:

«Ես շնորհակալ եմ դեսպաններից նրանց հայտարարությունների համար եւ մտադիր եմ շարունակել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանությունը վերջնականապես եւ ամբողջությամբ ճանաչելու իմ ջանքերը», - հայտարարել է Ռադանովիչը:

Անցած ամիս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. - «Հայոց ցեղասպանությունը 20-դ դարի առաջին ցեղասպանությունն էր»:

Իսկ Միացյալ Նահանգների Հայաստանում առաջին դեսպան Հարի Գիլմորը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նշել էր. - «Կասկած չկա, որ հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG