«Ռուսաստանը կարեւոր կայունացնող դեր է խաղում Կովկասում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հարցազրույցում ուրբաթ օրը հայտարարել է ներկայումս նախագահ Ալիեւի հետ միասին Չինաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ, Ադրբեջանը միշտ հորդորել է Ռուսաստանի իշխանություններին ավելի ակտիվ դեր խաղալ հակամարտության արագ կարգավորման գործում», - նշել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարի կարծիքով, որքան ակտիվ գործունեություն ծավալի Ռուսաստանը Կովկասում՝ այնքան ավելի կայուն կլինի տարածաշրջանը:
«Եվ դա վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, այլեւ տնտեսությանը, քանի որ Հարավային Կովկասի բոլոր պետությունները սերտ տնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը: