Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի տեղեկալ Հրաչյա Հարությունյանը հինգշաբթի օրը հաստատեց լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները, որ այս շաբաթ ավելի վաղ Միացյալ Նահանգներում զենքի ապօրինի վաճառքի գործի շրջանակներում Հայաստանի իշխանությունները համագործակցում են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ: Հարությունյանը ասաց նաեւ, որ Հայաստանում նույնպես կան ձերբակալվածներ:
Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են 18 անձանցից բաղկացած մի խումբ, որին մեղադրում են ռուսաստանյան արտադրության զենքի եւ զինամթերքի ապօրինի ճանապարհով ԱՄՆ ներկրումը նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում են նաեւ Հայաստանի քաղաքացիներ Արթուր եւ Լեւոն Սոլոմոնյանները:
Հարությունյանը նաեւ հաստատեց, որ Արթուր Սոլոմոնյանը հանցավոր խմբի ղեկավարն է:
«Այդ գործով մենք համապատասխան աշխատանքներ ենք տանում», - ասաց Հարությունյանը: - «Արդեն իսկ մեր կողմից կան ձերբակալվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ գործի շրջանակներում»:
Նա չասաց, թե քանի մարդ եւ կոնկրետ ովքեր են ձերբակալվել Հայաստանում եւ ինչպիսին է նրանց մասնակցությունը՝ ասելով, թե ԱԱԾ մոտ օրերս համապատասխան հայտարարություն կտարածի:
Անդրադառնալով լրատվամիջոցների հաղորդումներին, թե ապօրինի զենքը Միացյալ Նահանգներ կարող էր ներկրվել Հայաստանից Հրաչյա Հարությունյանը ասաց. - «Ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետությունից որեւէ զենք-զինամթերք է դուրս բերվել եւ տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, չկան»:
Կարինե Քալանթարյան