Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստակամություն է հայտնում օգնել ապօրինի ճանապարհով ԱՄՆ զենք ներկրելու դեպքը հետաքննելու գործում


«Հայաստանի իշխանությունները պատրաստ են անել հնարավոր ամենը՝ օգնելու Միացյալ Նահանգներին հետաքննել ապօրինի զենքի վաճառքի դեպքը», - չորեքշաբթի օրը հայտարարել է Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի իրավապահ մարմինները տեղեկություններ չեն ունեցել Հայաստանից ապօրինի զենքի վաճառքի մասին եւ «հետաքրքրված են հետաքննությամբ եւ հանցավոր խմբի անդամներին պատասխանատվության կանչելու մեջ»:

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների իշխանությունները 18 անձանցից բաղկացած մի խմբի, որի կազմում կան նաեւ հայեր, մեղադրանք են ներկայացրել ռուսաստանյան արտադրության զենքի եւ զինամթերքի՝ ապօրինի ճանապարհով ԱՄՆ ներկրումը նախապատրաստելու մեջ:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը ԱՄՆ-ում զենքի ապօրինի վաճառքի մեղադրանքով Հայաստանի քաղաքացի Արթուր Սոլոմոնյանի ձերբակալության առիթով չորեքշաբթի երեկոյան տարածել էր հաղորդագրություն, ըստ որի նշված անձը, ինչպես նաեւ նրա եղբայրը՝ Լեւոն Սոլոմոնյանը 2001 թվականի ապրիլից հետախուզվում են Հայաստանի ոստիկանության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG