Մատչելիության հղումներ

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մոտակայքում հայտնաբերված ականները ուսումնական են եղել


Ինչպես հաղորդում է «Կավկազպրես» գործակալությունը, չորեքշաբթի օրը Վրաստանի Ախալցիխեի շրջանի Կլդե գյուղի մոտակայքում՝ կառուցվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից 100 մետր հեռավորության վրա հայտնաբեվել ականները ուսումնական են եղել:

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի մամլո քարտուղար Իյա Գոգաթիշվիլու խոսքերով, ստացված օպերատիվ տեղեկատվության հիման հայտնաբերվել է 8 ական, որոնց ականազերծման համար հրավիրվել են մասնագետներ Թբիլիսիից: Պարզվել է, որ ականները թողել էին ռուսաստանցի զինծառայողները: Բացի այդ, ականները դետոնատորներ չեն ունեցել:

Իյա Գոգաթիշվիլին նաեւ հայտարարել է, թե ականները հայնաբերվել են կառուցվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից 15 կիլոմետր հեռավորության վրա, այլ ոչ թե 100 մետրի վրա, ինչպես հաղորդվել էր երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG