Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ձերբակալված Հայաստանի քաղաքացին հետախուզման մեջ է 2001 թվականից


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը ԱՄՆ-ում զենքի ապօրինի վաճառքի մեղադրանքով Հայաստանի քաղաքացի Արթուր Սոլոմոնյանի ձերբակալության առիթով չորեքշաբթի երեկոյան տարածել է հաղորդագրություն, որով տեղեկացնում է, որ նշված անձը, ինչպես նաեւ նրա եղբայրը՝ Լեւոն Սոլոմոնյանը 2001 թվականի ապրիլից հետախուզվում են Հայաստանի ոստիկանության կողմից:

Նշելով, որ մարտի 16-ին, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Միացյալ Նահանգների Հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից ձերբակալվել է «զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, որի ղեկավարն է Արթուր Սոլոմոնյանը՝ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է. - «Վերոնշյալ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Արթուր Ֆրունզեի Սոլոմոնյանը՝ ծնված 1978 թվականին, որը 2001 թվականի ապրիլ ամսից հետախուզվում է ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 75 հոդվածի (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) հատկանիշներով»:

«Նույն օրը ԱՄՆ-ում ձերբակալվել է նաեւ մյուս եղբայրը՝ Լեւոն Սոլոմոնյանը, որը նույնպես 2001 թվականի ապրիլից գտնվում է հետախուզման մեջ նախկին Քրեական օրենսգրքի 75 հոդվածի հատկանիշներով», - տեղեկացնում ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG