Մատչելիության հղումներ

Ռուս բարձրաստիճան զինվորականը պնդում է, թե ռազմակայանները Վրաստանում կմնան եւս «առնվազն երեք տարի»


Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Ալեքսանդր Ռուժկինը չորեքշաբթի օրը ասել է, որ Բաթումիում եւ Ախալքալակում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները գործելու են առնվազն եւս երեք տարի:

Վրաստանը պահանջում է որքան հնարավոր է արագ փակել բազաները: Կոնֆլիկտների կարգավորման հարցերով նախարար Գեորգի Խաինդրավան շաբաթասկզբին ասել էր, թե դրանք դուրս բերելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է 3-6 ամիս:

Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանն ընդունել է պարտադիր ուժ չունեցող արձանագրություն, որով Ռուսաստանից պահանջել է մինչեւ տարեվերջ դուրս բերել ռազմակայանները եւ սահմանել է միջոցները, որոնք կձեռարկվեն, եթե Ռուսանստանը մինչեւ մայիսի 1-ը չհամաձայնի կատարել վրացիների պահանջը:

Ախալքալակից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերմանը դեմ են տեղաբնակ հայերը, որոնցից շատերի համար աշխատանքը այդտեղ եկամտի միակ աղբյուրն է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG