Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չորեքշաբթի օրը Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին:

Վեհաժողովի զեկուցող Մալքոլմ Բրյուսը այսօր Բաքվում ասել է, որ Եվրոպայի խորհուրդը կարող է վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, եթե երկիրը մինչեւ ապրիլ «էական բարելավում չարձանագրի քաղբանտարկյալների հարցում»:

2001 թվականին Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանում ազատ է արձակվել ավելի քան 700 քաղբանտարկյալ: Սակայն, ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, այսօրվա դրությամբ երկրում դեռ մնացել է շուրջ հարյուր քաղբանտարկյալ:


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG