Վկայակոչելով ադրբեջանական աղբյուրներ, ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդել է, թե երկու ադրբեջանցի զինծառայող է սպանվել Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արեւելյան սահմանում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե Աղդամի շրջանում երկուշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած սահմանային միջադեպի արդյունքում հայկական նշանառուների կրակից մահացու վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ Ֆիկրեթ Ալիեւը եւ Ալեսքեր Իսմաիլովը:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, վերջին շրջանում Հայաստանը համարյա ամեն օր խախտում է զինադադարը:
«Բաքուն կոչ է անում Հայաստանին դադարեցնել 1994 թվականին կքնված զինադադարի պայմանները պարբերաբար խախտելու դեպքերը», - երեքշաբթի ադրբեջանական ATV հեռուստաընկերությանը ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեքշաբթի օրը հերքել էր հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության մասին տեղեկությունը, որը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տարածել էր «Թուրան» գործակալությունը: