Մարտի 16-19-ը Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականները՝ քննարկելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերի զեկույցի նախագիծը:
Հայ եւ ադրբեջանցի երկուական պատգամավորների Խորհրդակցությունների է հրավիրել հրավիրել անձամբ Գորան Լենմարկերը: Հայաստանից Բրյուսել են մեկնել Վահան Հովհաննիսյանը (ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ղեկավար անդամ) եւ Սամվել Նիկոյանը (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ղեկավար անդամ):
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանից Բրյուսել են մեկնել Միլի Մեջլիսի պատգամավորներ Սատար Սավարովը եւ Էլդար Իբրահիմովը:
Ավելի վաղ Գորան Լենմարկերը ասել էր, որ իր զեկույցը պատրաստ կլինի ամռան վերջին՝ չբացառելով, որ մինչ այդ կարող է կրկին այցելել տարածաշրջան: Լենմարկերի զեկույցը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին կներկայացվի գալիք ամռանը: