Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Վիեննայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորած պատվիրակությունը:

Գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանի ասուլիսը նվիրված կլինի նախադպրոցական կրթությանը:

Հայաստանի 500 շնորհալի երիտասարդներ կանդիպեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Կկայանա «Այլընտրանքային քրեական պատիժների կիրառումը Հայաստանում» հրապարակման շնորհանդեսը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի կունենա ասուլիս:

Լրագրողներին կհանդիպի ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության պետը:

Արարատյան մաքսատանը տեղի կունենա ընտրողականության համակարգին նվիրված ասուլիս:

Վանաձորի մամուլի ակումբում 10 քաղաքական ուժեր հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Մամուլի ազգային ակումբում խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանը փոփոխությունների նախաշեմին» թեմայով քննարկում:

Կկայանա Տնտեսական քաղաքականության ուսումնասիրությունների եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) կողմից պատրաստված «Եվրոպական ինտեգրման գրադարան» գրքերի շարքի շնորհանդեսը:

ԱԺՄ գրասենյակում տեղի կունենա «Մարդու իրավունքներ - ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG